Եթե հավատարմության քարտը չի բացվում սրճարանի ծրագրում (գանձապահի էկրանին հայտնվում է «քարտը չի ընթեռնվում», «քարտը չի գտնվել» հաղորդագրությունը), կամ քարտում ցուցադրվում է սխալ բալանս (միավորների կամ կնիքների քանակը), անհրաժեշտ է ստուգել՝ արդյոք «Քարտի տվյալներ» բաժնում միացված է ավտոմատ թարմացումը։
Քարտի ճիշտ աշխատանքը ապահովելու համար անհրաժեշտ է, որ ավտոմատ թարմացումները միացված լինեն։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ երբեմն առաջանում են խնդիրներ դրամարկղում, ինտերնետ կապի կամ սերվերի հետ, որոնք կարող են բերել ծրագրային անսարքությունների,որի արդյունքում գանձապահը չի կարող օգտագործել/կուտակել ձեր միավորները, պատվերի մեջ ավելացնել Ձեր տվյալները կամ գրանցել Ֆո ապուրի մակետը:
Այս դեպքերում մենք խնդիրը ուղղորդում ենք հավատարմության քարտի տեխնիկական աջակցությունը, և սպասում իրենց արձագանքին և խնդրի լուծմանը, որը սովորաբար տևում է մինչև 30 րոպե:
- Եթե դուք չեք կարող ցույց տալ Ձեր Քարտի QR-կոդը կամ համարը, ապա կարող եք գանձապահին ասել այն հեռախոսահամարը, որը նշել եք գրանցման ընթացքում:
- Եթե դուք ջնջել եք կամ կորցրել եք քարտը և անհրաժեշտ է այն վերականգնել, պետք է անցնել նույն հղումով՝ կրկին նշելով նույն հեռախոսահամարը: Կոճակը կամ QR-կոդը կրկին կհայտնվեն՝ քարտի վերակտիվացման համար:
- Քարտի ցուցիչները անմիջապես չեն թարմեցվում: Միավորների կուտակումը, մակարդակի փոփոխությունը, կամ ցանկացած տվյալների թարմացումը պահանջում է որոշ ժամանակ՝ մի քանի րոպեից մինչև մեկ օր: Այդ պատճառով հնարավոր չէ միանգամից կուտակել միավորներ մեկ պատվերով և անմիջապես օգտագործել դրանք հաջորդում, եթե պատվերների միջև շատ քիչ ժամանակ է անցել, ինչպես նաև կիրառել քարտը պատվերին, եթե դրա գրանցումից շատ քիչ ժամանակ է անցել: Իդեալական դեպքում, ցանկացած գործողության միջև պետք է լինի առնվազն 10 րոպե տարբերություն:
Քարտի տվյալների բաժնում տեղադրված տեղեկությունները:
1 – Կարգավորումներ: Ավտոմատ թարմացումները միշտ պետք է միացված լինեն՝ հավատարմության ծրագրի ճիշտ աշխատանքը ապահովելու համար:
2 – Նորություններ և ծանուցումներ բաժին: Սրճարանի կողմից ուղարկված թարմացումների, նորույթների և նոր առաջարկների բաժին:
3 – Վերջին այց: Ցուցադրվում է վերջին պատվերի մասին տեղեկությունը, որտեղ նշված է քարտի ակտիվացման օրը, վերջին այցի օրը և կուտակված միավորների չափը :
4 – Հավատարմության ծրագրի հիմնական կետերը:
5 – Ակցիաներ բաժին: Այստեղ նշված են ռեստորաններում անընդհատ կամ մեծամեծության ժամանակ կիրառվող հիմնական ակցիաները:
Հավելյալ տեղեկատվության բաժին
1 – Հյուրի անուն և ազգանունը;
2 – Քարտի մնացորդը՝ կուտակված միավորները:
3 – Քարտի մակարդակն ու միավորների կուտակման տոկոսը
4 – Քարտի QR կոդը: Գանձապահը սկանավորում է այն՝ պատվերը քարտին կցելու և միավորները կուտակելու համար;
5 – Քարտի համարը, որով ևս հնարավոր է պատվերի միավորները կուտակել: Սա նաև հանդիսանում է նույնականացման հիմնական տվյալը (յուրաքանչյուր քարտ ունի յուրահատուկ համար);
7 – Հավելյալ տեղեկատվության ինչպես նաև սրճարանի կոմից ծանուցումներ ստանալու հատված:
5. Ձեզ մնում է մյաին քարտը ավելացնել Wallet-ում և սկսել օգտվել առավություններից: Քարտը ունի այս տեսքը`
3. Հղումով անցնելուց հետո անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը,ապա լրացնել ձեր տվյալները:
2. Գրանցել և ներբեռնել քարտը՝ օգտագործելով այս
հղումը: Հղումը կարելի է նաև սկանավորել ռեստորանի կասսայի մոտ կամ մենյույում տեղադրված QR կոդի միջոցով:
Հավատարմության ծրագրի պայմաններ
Հավատարմության ծրագիրն իրենից ներկայացնում է մարքեթինգային գործողությունների համալիր, որը գործում է PhoBo ռեստորանների ցանցի հյուրերի համար։ Հավատարմության ծրագրին մասնակցելու համար հյուրին անհրաժեշտ է PhoBo հավատարմության քարտը ավելացնել իրենց բջջային սարքի Wallet հավելվածում:
Հավատարմության քարտի հաստատման դեպքում պատվերի վերջնական գումարից տոկոսային հարաբերակցությամբ վիրտուալ միավորներ են ավելանում հյուրի հաշվի վրա՝ բացառությամբ կանոններում նշված դեպքերի:
Տոկոսային հարաբերակցությունը որոշվում է հյուրի ընդհանուր ծախսերի հիման վրա:
Կարգավիճակ – cashback տոկոս – ստանալու պայմաններ`
- Բրոնզ – 3% – Հավատարմության ծրագրում գրանցում
- Արծաթ – 5% – Պատվերի ընդհանուր գումարը 75000 դրամ և ավել գնումների դեմքում
- Ոսկի – 10% – Պատվերի ընդհանուր գումարը 150000 դրամ և ավել գնումների դեմքում
Հավատարմության ծրագրի հիմնական կետերն են`- Մեկ միավոր = 1 դրամ
- Միավորներով կարելի է վճարել պատվերի մինչև 50%-ը։ Եթե միավորները բավարար չեն 50%-ից ավելի վճարում կատարելու համար, ապա օգտագործվում են բոլոր կուտակված միավորները։
- Եթե պատվերում կողմնական զեղչ է կիրառվել, հավատարմության ծրագրի միավորները չեն կուտակվում։
- Եթե ոչ մի գործարք չի կատարվել 365 օրվա ընթացքում, միավորները զրոյացվում են։
- Միավորներով չի կարելի վճարել հատուկ առաջարկների, կոմբոների, բիզնես լանչների, սեթերի և բանկետների համար։
- Հավատարմության ծրագիրը չի գործում վիետնամական խանութի պրոդուկտների և այլ հատուկ առաջարկների վրա: Անհրաժեշտության դեպքում մանրամասները ճշտեք ռեստորանի աշխատակցից:
- Հյուրերը ընտրում են՝ կուտակել միավորներ պատվերից կամ օգտագործել դրանք վճարման համար: Մեկ պատվերից միաժամանակ երկու գործողություն անելը հնարավոր չէ:
- Օրվա ընթացքում կարելի է կուտակել միայն մեկ Ֆոբո-յի կնիք: Կնիքները կուտակվում են ավտոմատ կերպով և ցուցադրվում են գլխավոր նկարում և քարտի տվյալների բաժնում:
- Կուտակված նվերները՝ Pho Bo կնիքները կպահպանվեն հավատարմության քարտի վրա միայն 30 օր և պետք է օգտագործվեն այդ ժամանակահատվածում:
- Ակցիաների դեպքում հավատարմության ծրագրում միավորներ չեն կուտակվում: Եթե պատվերին կիրառվում է լրացուցիչ զեղչ, միավորներ/կնիքներ չեն կարող կուտակվել:
- Հավատարմության ծրագրի կուտակած միավորները կարելի է օգտագործել միայն Երևանում գտնվող Phobo սրճարաններում:
Հավատարմության քարտի ներբեռնում և գրանցումհավատարմության ծրագիրը օգտագործում է Apple Wallet/ Walletpass տեխնոլոգիան. Այն օգտագործելու համար անհրաժեշտ է`
1. Ներբեռնել հավելվածը Google Play-ից կամ AppGallery-ից (խորհուրդ է տրվում WalletPasses) կամ Apple Wallet: